Ոստիկանությունը Մաշտոցի պողոտայից բերման է ենթարկել 4 քաղաքացու

13:22, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը Ազատության հրապարակի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման համար բողոքի ցույց իրականացնող 4 քաղաքացու բերման է ենթարկել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Ոստիկանության   լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Այս պահի դրությամբ Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է թնթարկվել 4 անձ»,- ասաց Ջանոյանը:

Մարտի 13-ից Երևանի քաղաքապետարանը սկսել է սրճարանների ապամոնտաժման աշխատա:նքները դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։  


© 2009 ARMENPRESS.am