Խորհրդարանը պետք Է թույլ չտա առանց գործարքի ԵՄ-ից դուրս գալը եւ հետաձգի Brexit-ը. Դեւիդ Քեմերոն

16:11, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալն աղետալի կլինի, ուստի բրիտանական խորհրդարանը պետք Է բացառի նման սցենարի զարգացումը եւ հետաձգի եվրահանրակցությանը երկրի անդամակցությունը դադարեցնելու ամսաթիվը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 13-ին Sky News հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը (2010-2016 թթ.):

«Ես վարչապետին միշտ պաշտպանել եմ Եվրոպայի հետ սերտ գործընկերային հարաբերություններ ունենալու ձգտման հարցում, եւ շարունակում եմ աջակցել նրան: Դա ճիշտ ընտրություն Է: Ակներեւ Է, թե ինչ պետք Է տեղի ունենա հետո. դա գործարքի բացակայությունը բացառելն Է, ինչն աղետալի կլիներ մեր երկրի համար, եւ խնդրել՝ երկարացնել (Brexit-ի ժամկետը)»,-ասել Է Քեմերոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am