Շվեդիայի կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

15:50, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից:

Եվրամիության անդամ 28 երկրից Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան, Մալթան և Դանիան արդեն վավերացրել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը։ Այն ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: Հայաստանի Ազգային ժողովը համաձայնագիրը վավերացրել է 2018-ի ապրիլի 11-ին:

 


© 2009 ARMENPRESS.am