Վրաստանի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

10:53, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

[gallery id= 62157]

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վրաստանի նախագահը ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Սալոմե Զուրաբիշվիլին եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Ցեղասպանության մասին վկայող նյութերին. գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Վրաստանի նախագահին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

 


© 2009 ARMENPRESS.am