Պատանի ծանրորդներն աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ  

09:43, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում հայ մարզիկները երկու մեդալ են նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը պոկեց 137 կգ և հրեց 168 կգ: 305 կգ արդյունքով Կարապետյանը դարձավ արծաթե մեդալակիր երկամարտում: Նույն քաշային կարգում երկամարտի 304 կգ արդյունքով (պոկեց 134 կգ, հրեց 170 կգ) բրոնզե մեդալակիր դարձավ Գևորգ Ղահրամանյանը:

Այս քաշային կարգում երկամարտի 307 կգ արդյունքով պատանիների աշխարհի չեմպիոն դարձավ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Յուսեֆ Ալոթման Ալին:

 

 


© 2009 ARMENPRESS.am