Ռոնալդուի հեթ-տրիկը «Յուվենտուս»-ին դուրս է բերել ՉԼ հաջորդ փուլ. «Մանչեսթեր Սիթի»-ն ևս շարունակում է պայքարը

07:21, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակիչի երկու պատասխան հանդիպումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրինի «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց Մադրիդի «Ատլետիկո»-ին, որին առաջին խաղում պարտվել էր 0:2 հաշվով: Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկն օգնեց «Ծեր սինյորա»-ին դուրս գալ հաջորդ փուլ՝ երկու խաղերի ընդհանուր 3:2 հաշվով հաղթելով «Ատլետիկո»-ին:

«Մանչեսթեր Սիթի»-«Շալկե» պատասխան խաղում «քաղաքայինները» 7 անպատասխան գնդակ ուղակեցին գերմանական թիմի դարպասը: Անգլիական ակումբի կազմում աչքի ընկան Սերխիո Ագուերոն, Լերոյ Սանեն, Ռահիմ Ստերլինգը, Բեռնարդու Սիլվան, Ֆիլիպ Ֆոդենը, Գաբրիել Ժեզուսը:


© 2009 ARMENPRESS.am