Մեկնարկեց մարմնամարզության ՀՀ առաջնությունը

13:48, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկեց մարմնամարզության Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությանն ընդհանուր թվով մասնակցում է 50 մարզիկ Երևանի մարզադպրոցներից, Գյումրիից և Էջմիածնից: Աղջիկների պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչման համար կմցրի  16, իսկ տղաների` 34 մարզիկ:

Առաջնությունը մեկնարկել է մարտի 12-ին և կեզրափակվի մարտի 15-ին: Առաջնության ավարտին կձևավորվի ընտրանին, որը կնախապատրաստվի տարվա միջազգային մրցաշարերին:


© 2009 ARMENPRESS.am