Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը

12:34, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը մարտի 12-13-ին աշխատանքային այցով կայցելի Հայաստան։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, մարտի 13-ին նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որի ավարտից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:


© 2009 ARMENPRESS.am