ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ զինված ուժերի ՌՔԿՊ զորքերի պետին

18:30, 11 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ զինված ուժերի ՌՔԿՊ զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բանակցությունների ընթացքում կարևորվել է ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության, բժշկական-կենսաբանական, ինչպես նաև համաճարակային հիվանդությունների դեմ պայքարի ոլորտներում հայ-ռուսական համագործակցության նշանակությունը:

Քննարկելով փոխգործակցության ներկա իրավիճակն ու համատեղ գործունեության հեռանկարները, կողմերը համոզմունք են հայտնել, որ անհրաժեշտ է մշակել և իրականացնել վերոնշյալ ոլորտում հայ-ռուսական երկկողմ ծրագրեր:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am