Հազվագյուտ սեւ կակադուն կարող է անհետանալ Ավստրալիայի անտառներից

18:13, 11 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազվագյուտ սեւ կակադուն առաջիկա 10 տարվա ընթացքում կարող Է անհետանալ Ավստրալիայի անտառներից, եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն նրա բնակության միջավայրը պաշտպանելու համար: Այսօր այդ զարմանալի թռչուններին դեռ կարելի Է հանդիպել Քեյփ-Յորք կղզուում եւ Քվինսլենդի նահանգի հյուսիսի հեռավոր անկյուններում, բայց դրանց թիվը, Ավստրալիայի ազգային համալսարանի (ԱԱՀ) հետազոտողների տվյալներով, արագորեն կրճատվում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պրոֆեսոր Ռոբերտ Հեյնսոնը՝ բնապահպան եւ վայրի բնության հետազոտող Է ԱԱՀ-ից, սեւ կակադուին ուսումնասիրում Է 1990 թվականից ի վեր եւ այն համարում Է «աշխարհի ամենագեղեցիկ եւ վառ թռչունը»: «Դրանք հիանալի մեծ թութակներ են, դրանք շատ հին են, հնարավոր Է, որ դրանց նախնիները բոլոր թութակների նախահայրերն են, բայց գլխավորն այն Է, որ դրանք շատ ու շատ գեղեցիկ են: Իսկական ռոք-աստղեր են թութակների աշխարհում: Սեւ կակադուները կարող են ճյուղերը թմբկափայտեր դարձնել եւ դրանց թխկթխկոցներով մեղեդիներ հնչեցնել իրենց հարսնացուների համար: Ուրիշ ոչ մեկն այդպես չի կարողանում անել, նրանք ռիթմի գերազանց զգացողություն ունեն»,-պատմել Է պրոֆեսորը:

Բնապահպանի տվյալներով՝ Քվինսլենդի հյուսիսում սեւ կակադուի պոպուլյացիան անշեղորեն կրճատվում Է անտառների հատման եւ ակտիվ հողօգտագործման պատճառով:

Սեւ կակադուն կակադուների ընտանիքի թռչուն Է` իր տեսակի միակ ներկայացուցիչը: Բավականին խոշոր թութակ Է՝ մինչեւ 80 սանտիմետր երկարությամբ մարմնով եւ մինչեւ 1 կիլոգրամ քաշով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am