«Արարատ-Արմենիա»-ն կրկին հաղթանակ է տոնել

17:30, 9 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 22-րդ տուրում «Արարատ-Արմենիա»-ն կրկին հաղթանակ տոնեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 22-րդ տուրի առաջին խաղում «Արարատ-Արմենիա»-ն մրցում էր «Գանձասար-Կապան»-ի հետ: Ժան Ժակ Բուգուհի և Անտոն Կոբյալկովի գոլերի շնորհիվ երևանյան ակումբը հաղթանակ տոնեց:

22-րդ տուրի մյուս երեք խաղերը կկայանան մարտի 10-ին:


© 2009 ARMENPRESS.am