Ուկրանիայի հայոց թեմի առաջնորդն այցելել է Երուսաղեմ

16:46, 8 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրանիայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների համաուկրաինական խորհրդի պատվիրակության կազմում այցելել է Երուսաղեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով AnalitikaUA.net-ը, այցը կայացել է Ուկրաինայի գլխավոր ռաբբի  Յակով Դով Բլայխի նախաձեռնությամբ՝ Սուրբ հողում արտագնա նիստ անցկացնելու համար:

Այցի ծրագրով նախատեսված է Եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների համաուկրաինական խորհրդի անդամների պաշտոնական հանդիպումները Իսրայելի նախագահի, Քնեսեթի խոսնակի, ինչպես նաև իսրայելցի այլ քաղաքական և կրոնական գործիչների հետ:

 


© 2009 ARMENPRESS.am