62 տարեկանում մահացել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը

14:58, 8 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո  62 տարեկանում մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականը գրում է, որ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը մահացել է մարտի 3-ին: «Ակոս» պարբերեկանը իր հերթին հայտնում է, որ Մութաֆյանը մահացել է մարտի 8-ին: 

Մեսրոպ Բ Մութաֆյանը Պոլսո հայոց 84-րդ պատրիարք է ընտրվել 1998 թ-ին: 


© 2009 ARMENPRESS.am