«Շիրակ»-ը և «Լոռի»-ն հաղթանակ տոնեց ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրում

17:16, 6 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնությանը 21-րդ տուրի շրջանակներում կայացավ ևս երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արարատ»-ը սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Շիրակ»-ին: Գյումրին ներկայացնող ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Մուսա Բակայոկոն և ինքնագոլով աչքի ընկավ Նտիկա Բոնդոմբեն:

Միևնույն ժամանակ կայացած «Լոռի»-«Արցախ» խաղում հաղթեց վանաձորյան ակումբը: «Լոռի»-ի կազմում դուբլ ձևակերպեց Իոնել Դեսիրեն: 

 


© 2009 ARMENPRESS.am