«Փյունիկ»-ը պարտվեց «Արարատ-Արմենիա»-ին, «Ալաշկերտ»-ը հաղթեց «Գանձասար- Կապան»-ին

16:07, 6 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 21-րդ տուրում կայացավ երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկ»-ը, սեփական հարկի տակ հյուրընկալելով «Արարատ-Արմենիա»-ին, պարտվեց խոշոր` 0:3 հաշվով: «Արարատ-Արմենիա»-ի կազմում գոլերի հեղինակներ դարձան Պաշովը, Մարտինեսը և Կոբալկովը:

Խաղային օրվա մյուս հանդիպումը կայացավ Ավանի ակադեմիայի մարզադաշտում, որտեղ «Ալաշկերտ»-ն ուժերը չափեց «Գանձասար-Կապան»-ի հետ: Հայաստանի գործող չեմպիոնին  հաջողվեց հաղթել 2:4 հաշվով:


© 2009 ARMENPRESS.am