ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Է նշանակվել Ֆիլիպ Ռիքերը

10:34, 6 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնում, որն ավելի վաղ զբաղեցնում Էր Ուես Միթչելը, նշանակվել Է Ֆիլիպ Ռիքերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողների համար կազմակերպված բրիֆինգի ընթացքում հայտնել Է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Պալադինոն: «Մենք ուրախ ենք ողջունելու այս ամսվա վերջին դեսպան Ֆիլիպ Ռիքերի վերադարձը Վաշինգտոն, մարտի 18-ին նա կզբաղեցնի ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնը»,- ասել Է նա: Ավելի վաղ այդ պաշտոնն զբաղեցնում Էր Ուես Միթչելը: Այն մասին, որ պետքարտուղարի օգնական Միթչելը թողնում Է Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերի բյուրոյի ղեկավարի պաշտոնը, հայտնի Էր դարձել հունվարի վերջին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am