Մարտի 6-ին սպասվող իրադարձությունները

09:30, 6 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ մարտի 6-ին, իր աշխատանքները կշարունակի խորհրդարանը: Երկրորդ ընթերցմամբ քվեարկության կդրվի սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Օրվա երկրորդ կեսին նախատեսված է կառավարության հետ հարց ու պատասխան:

 Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված ասուլիսում կներկայացվի 2019 թվականի Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագիրը:

Լրագրողների հետ կհանդիպի մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա կանդրադառնա սոցիալական ցանցերում կեղծ լուրերի տարածմանը, դրանից բխող խնդիրներին:

Հրավիրված մամուլի ասուլիսում Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը կանդրադառնա տնտեսական հեղափոխության հեռանկարներին:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


© 2009 ARMENPRESS.am