Եվրասիական ինտեգրացման գործընթացը հետ Է շրջվում. Լուկաշենկո

14:37, 5 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական ինտեգրացման բնագավառում նկատվող հետընթացի մասին Է խոսել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 5-ին ինտեգրացիոն կառույցների մասնակցության եւ Եվրոպայի կազմակերպությունների հետ համագործակցության հարցերին նվիրված խորհրդակցությունում, տեղեկացնում «Արմենպրես»-ը:

Հետընթացն, ըստ նրա, տեղի Է ունենում Միութենական պետության օրակարգից բազմաթիվ տնտեսական հարցեր ԵԱՏՄ-ի հարթակ փոխանցելու ֆոնին:

«Դժբախտաբար, եվրասիական ինտեգրացման գործընթացը հետ Է շրջվում, եթե արդեն չի շրջվել: Ինձ զեկուցում են տնտեսավարման մեր սուբյեկտների համար արգելքների, խոչընդոտների եւ սահմանափակումների մասին: Իսկ դրանց վերացման կոնկրետ աշխատանքի բացակայությունը սքողվում Է ինչ-որ թվային օրակարգով»,- մեջբերում Է անում Լուկաշենկոյի խոսքից ԲելՏԱ գործակալությունը:

Նախագահը հիշեցրել Է, որ եվրասիական ինտեգրացման հիմնական նպատակներից մեկը եղել Է ընդհանուր շուկայի եւ հավասար պայմանների ստեղծումը: Այդ նպատակը մնում Է չլուծված: Պետության ղեկավարի կարծիքով՝ ծագած սուր հարցերը, որոնք վերաբերում են գոյություն ունեցող արգելքներին եւ սահմանափակումներին, կարող Էին վերացվել փաթեթային որոշմամբ: Ըստ որում Լուկաշենկոն համաձայնել Է, որ ԱՊՀ-ի տարածաշրջանը հանգուցային շուկա Է մնում Բելառուսի համար:


© 2009 ARMENPRESS.am