Հայ տեսուչը կսպասարկի կանանց Եվրոպայի Մ17 առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարը  

14:26, 5 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը կաշխատի Եվրոպայի Մ17 տարեկանների աղջիկների Էլիտ-ռաունդի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մարտի 10-16-ը Սերբիայում, կկայանա կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի 2-րդ խմբի մրցաշարը՝ Հոլանդիայի, Ռուսաստանի, Սերբիայի և Շվեյցարիայի հավաքականների մասնակցությամբ:

Մրցաշարի տեսուչ է նշանակվել Քնարիկ Գրիգորյանը:

 


© 2009 ARMENPRESS.am