Դավիթ Տոնոյանը հերքում է զինծառայողների մահվան տեղեկատվությունը թաքցնելու մասին լուրերը

13:05, 5 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերքում է, թե զինծառայողի մահվան որևէ դեպք կարող է թաքցվել նախարարության կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Տոնոյանն ասաց մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում:

«Բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը կա այս կամ այն ձևաչափով: Չի կարող որևէ բան թաքցվել, քանի որ կա և դատախազության, և նախաքննության մարմինների վերահսկողությունը այդ գործընթացի նկատմամբ: Ուղղակի կան դեպքեր, որոնք անմիջապես հակառակորդի հետ են կապված, կան դեպքեր, որոնք ծառայության հետ են կապված: Զինծառայողների մահվան վերաբերյալ հայտարարվում է, անգամ, եթե դա բնական մահ է»,- ասաց նախարարը:

Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Պաշտպանության նախարարությունը թաքցրել է 4 զինծառայողների մահվան դեպքերը:

 


© 2009 ARMENPRESS.am