Եվրամիությունն ընդլայնեց Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները

17:47, 4 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ընդլայնել Է Սիրիայի իշխանությունների նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցները՝ սեւ ցուցակում ավելացնելով երկրի կառավարության յոթ ներկայացուցիչների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի Պաշտոնական հանդեսում, որտեղ մարտի 4-ին հրապարակված են համապատասխան նորմատիվային ակտերը:

«Սիրիայի իրադրության լրջության հաշվառմամբ եւ նախարարների վերջին նշանակումների ու նահանգապետների կազմում կատարված փոփոխությունների կապակցությամբ, յոթ մարդ պետք Է ավելացվի ֆիզիկական ու իրավաբանական անձանց, կազմակերպությունների կամ մարմինների ցուցակում, որոնք ենթակա են սահմանափակիչ միջոցներին»,-նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am