ՄԱԳԱՏԷ-ն վերահաստատեց , որ Իրանը կատարում Է ԳՀՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները

15:19, 4 Մարտ, 2019


ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը շարունակում Է կատարել իր հանձնառություններն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համակարփակ ծրագրի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 4-ին հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:
«Իրանը կատարում Է հանձնառությունները միջուկային ծրագրի շրջանակներում՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համաձայն: Կարեւոր Է, որ Իրանը շարունակի լիովին կատարել այդ հանձնառությունները»,- հայտարարել Է Ամանոն՝ ելույթ ունենալով գործակալության կառավարիչների խորհրդի նիստում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am