Ոստիկանությունն արձագանքել է Գագիկ Խաչատրյանին ու նրա թիկնազորին բերման ենթարկելու մասին լուրերին

17:47, 2 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին ու նրա թիկնազորին բերման ենթարկելու մասին լուրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ոստիկանության  լրատվամիջոցների      հետ կապի,  վերլուծության և լրատվության  բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշեց, որ ոստիկանությունը թիկնազորի հետ կապված գործողություններ միշտ է իրականացնում:

Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ ոստիկանությունը բերման է ենթարկել Գագիկ Խաչատրյանին և նրա թիկնազորին` ավտոշարասյունի ուղեկցությամբ շրջելու պատճառով:


© 2009 ARMENPRESS.am