Վերջին աշխատանքային օրը Մաշտոցի 47-ում. ՀՀ նախագահի աշխատակազմը տեղափոխվում է Բաղրամյան 26

11:53, 2 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերջին աշխատանքային օրն է անցկացնում Մաշտոցի 47 հասցեի նստավայրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ նախագահի աշխատակազմի «Ինստագրամ»-ի էջում հրապարակվել է ՀՀ նախագահի լուսանկարը, որին կից կատարվել է հետևյալ գրառումը. «Վերջին աշխատանքային օրը Մաշտոցի 47-ում»:

Посмотреть эту публикацию в Instagram

Վերջին աշխատանքային օրը Մաշտոցի 47-ում #ArmenSarkissian #ArmenianPresident #Armenia #Հայաստան #Artsakh #Արցախ

Публикация от Armen Sarkissian (@president_armensarkissian)

ԱԺ նոյեմբերի 21-ին կայացած արտահերթ նիստում ընդունվել է «Պաշտոնատար անձանց գործունեության ապա­հով­ման, սպասարկման և սոցիալական երաշ­խիքների մասին» Հայաստանի Հանրա­պետու­թյան օրեն­քում փոփոխություններ և լրացում կա­տարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26:

 


© 2009 ARMENPRESS.am