ԶՈՒ սպաները և ենթասպաները կունենան նոր համազգեստ

12:18, 1 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի քննարկմանն են ներկայացվել սպայական և ենթասպայական կազմի նոր տեսակի ամենօրյա և գրասենյակային համազգեստի նմուշները։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Այնուհետև հարցը կքննարկվի Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ: Համատեղ և վերջնական որոշումից հետո անձնակազմը փուլերով կապահովվի նոր համազգեստով»,- նշված է հաղորդագրությունում:


© 2009 ARMENPRESS.am