Հայաստանում օրենսդրական կարգավորումներով դժվարացնում են մոլախաղերով հրապուրվելը

13:27, 28 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օրենսդրական կարգավորումներով դժվարացնում են մոլախաղերով հրապուրվելը. ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա­խագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 28-ի նիստում կառավարության դրական եզրակացությունն ընթերցեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Նախագիծը միտված է խաղային բնագավառի կարգավորումների սահմանափակումների ավելացմանը, ինչը հնարավորություն կտա մոլախաղերով հրապուրվելը դարձնել շատ ավելի դժվար: Ներկայումս կարգավորումները թույլ են տալիս տոտալիզատորի և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղեր ամբողջ հանրապետության տարածքում: Առաջարկվում է կազմակերպել միայն այն չորս բնակավայրերում, որտեղ կարողանում են կազմակերպել խաղատներ: Տարիքի ստուգումից հետո միայն հնարավորություն կտրվի մուտք գործել և կազմակերպված խաղերին մասնակցություն ունենալ: Եթե մոլախաղերով տարված լինելու հիմքով կան դատական գործընթացի արդյունքում կայացված վճիռներ, ապա այդ անձանց մուտքը նույնպես կսահմանափակվի խաղային տարածքներ»,- ասաց Ջանջուղազյանը:

 


© 2009 ARMENPRESS.am