ԱՄՆ-ը փորձում Է կասեցնել լարվածության սաստկացումը Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ. Թրամփ

13:21, 28 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը փորձում Է հասնել այն բանին, որ Պակիստանը եւ Հնդկաստանը վերջ տան լարվածության բորբոքմանը վերահսկողության գծի գոտում եւ հույս ունի, որ շուտով իրադրությունն այնտեղ կնորմալանա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 28-ին Հանոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: «Ուշադրության արժանի նորություներ կան Հնդկաստանի եւ Պակիստանի վերաբերյալ: Մենք զբաղվում ենք դրանով եւ ջանում ենք կանգնեցնել նրանց: Հուսով եմ դա (հակամարտությունը) մոտ ժամանակներս կավարտվի»:

Քաշմիրի հնդկական եւ պակիստանյան գոտիները բաժանող վերահսկողության գծում լարվածությունը շարունակվում Է պահպանվել փետրվարի 14-ին Ջամուի եւ Քաշմիրի նահանգում հնդիկ զինվորականների շարասյան վրա ահաբեկիչների ձեռնարկած հարձակումից հետո: Գրոհի հետեւանքով զոհվել Է 45 մարդ:

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Ջաիշ ե Մուհամադ» («Մուհամեդի բանակ») խմբավորումը:

Փետրվարի 26-ին Հնդկաստանի օդուժը ռմբակոծման Է ենթարկել այդ խմբավորման ճամբարը Քաշմիրի՝ Պակիստանի կողմից վերահսկվող մասում: Ի պատասխան փետրվարի 27-ին Պակիստանի ռազմաօդային ուժերը ավիահարված են հասցրել Ջամուի եւ Քաշմիրի նահանգի ռազմական օբյեկտներին: Նյու Դելին եւ Իսլամաբադը նաեւ հանդես են եկել պնդումներով, թե միմյանց ինքնաթիռներ են խոցել օդային մարտի ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am