Լրագրողները պատրաստ Էին վճարել Կիմ Չեն Ունի հետ իմ զրույցը լսելու համար. Թրամփ

17:54, 27 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կատակել Է, թե լրագրողները պատրաստ Էին վճարել այն բանի համար, որ լսեին, թե ինչի շուրջ Է ինքը շփվել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ: Այդ մասին, ինչպես Հանոյի մեդիակենտրոնից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը, Թրամփն ասել Է ժողովրդադեմոկրատական հանրապետության ղեկավարի հետ ընթրիքի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ախ եթե դուք լսեիք այդ երկխոսությունը: Դուք կվճարեիք այդ երկխոսության համար: Այն լավն Էր»,-ծիծաղելով նշել Է Թրամփը: Կիմ Չեն Ունն իր հերթին նույնպես «շատ հետաքրքիր» Է համարել կայացած զրույցը:


© 2009 ARMENPRESS.am