Խանջյան փողոցում կեսգիշերին հրավառություն կատարող անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն
15:51, 27 Փետրվար, 2019ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Խանջյան փողոցում փետրվարի 27-ի կեսգիշերին հրավառություն կատարող անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, փետրվարի 27-ին կեսգիշերին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Խանջյան փողոցում հրավառություն է:
Խանջյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները նկատել են մի խումբ երիտասարդների, որոնցից մեկի ձեռքին եղել է հրագործական իր:
Քաղաքացին հրավառություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ խոստովանել է, որ ինքն է կատարել հրավառությունը:
Ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում հարգել այլ քաղաքացիների իրավունքներն ու պահպանել համակեցության կանոնները:
© 2009 ARMENPRESS.am