Հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն Բուլղարիայի մրցաշարին  

13:25, 27 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն Բուլղարիայի միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը: Մրցաշարին կմասնակցեն Սարգիս Քոչարյանը, Էդվարդ Սարգսյանը (երկուսն էլ՝ 82 կգ), Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը (երկուսն էլ՝ 87 կգ):

Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի մրցաշարին պետք է մասնակցեր նաև Կարապետ Չալյանը, սակայն վերջինս հիվանդության պատճառով չի մեկնել մրցավայր:

Բուլղարիայում կայանալիք այս մրցաշարը կմեկնարկի փետրվարի 28-ին:


© 2009 ARMENPRESS.am