Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում հանդիպում կանցկացնի նախագահ Ալիեւի հետ

12:57, 26 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարի 27-ին Ադրբեջան իր պաշտոնական այցի ընթացքում կանցկացնի բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է վրացական պետության ղեկավարի վարչակազմի կայքում:

Ալիեւի հետ հանդիպումը կկայանա ինչպես դեմ առ դեմ, այնպես Էլ ընդլայնված ձեւաչափով, պատվիրակությունների մասնակցությամբ:

«Տնտեսական-քաղաքական եւ առեւտրական հարաբերությունների խորացման հետ մեկտեղ գերակա կլինի նաեւ մշակութային կապերի զարգացումը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Բացի Ալիեւից, Զուրաբիշվիլին Բաքվում հանդիպում կունենա Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովի եւ խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ:

Այցի ընթացքում նաեւ պլանավորված Է Վրաստանի նախագահի հանդիպումը Ադրբեջանում ապրող վրացի ուսանողների եւ գործարար շրջանների ներկայացուցիչների հետ:

Վրացական պատվիրակության կազմում կընդգրկվեն նախագահի վարչակազմի աշխատակիցներ, ինչպես նաեւ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ:


© 2009 ARMENPRESS.am