Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Իսրայելում
16:08, 25 Փետրվար, 2019ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսրայելի Էլիաթ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում Գալուստյանը ընդհանուր հաշվարկում հավաքելով 150.45 միավոր` գրավեց երրորդ տեղն` արժանանալով բրոնզե մեդալի:
Գալուստյանն ըստ ամենայնի կմասնակցի նաև աշխարհի առաջնությանը, որը կկայանա մարտի 18-24-ը ճապոնական Սաիտամա քաղաքում:
© 2009 ARMENPRESS.am