Թուրքիայի 27-րդ գումարման Մեջլիսի նոր նախագահ է ընտրվել իշխող կուսակցությունից Մուստաֆա Շենթոփը

13:32, 25 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի 27-րդ գումարման մեջլիսի (խորհրդարան) նոր նախագահ է ընտրվել իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակղությունից պատգամավոր Մուստաֆա Շենթոփը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Շենթոփը մեջլիսի նախագահ է ընտրվել 336 ձայնով, թեկնածուներ էին առաջադրել նաև մեջլիսում ներկայացված «ժողովրդահանրապետական» (CHP) «Ժողովրդադեմոկրատական» (HDP) կուսակցությունները, «Ազգայնական շարժում» կուսակցությունը թեկնածու չէր ներկայացրել և պաշտպանել է ԱԶԿ-ական թեկնածուին:

Թուրքիայի Մեջլիսի նախագաh, 2016-2018 թվականներին երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը փետրվարի 18-ին հրաժարական էր տվել:

Հրաժարականի պատճառն այն է, որ Յըլդըրըմը Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» AKP կուսակցության կողմից ՏԻՄ ընտրություններում առաջադրվելու է Ստամբուլի քաղաքապետի թեկնածու:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am