Մոսկովյան կոնսերվատորիայում բռնկված հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել

14:52, 23 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնվերսատորիայի շենքում բռնկված հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հաղորդում են ՌԴ մշակույթի նախարարությունից: Պատահարը խոչընդոտ չի հանդիսացել կոնսերվատորիայի բնականոն աշխատանքին:

«Հրդեհն արդեն մարվել է, կոնսերվատորիայի աշխատանքը չի խաթարվել, համերգները չեն հետաձգվելու»,-հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:

 


© 2009 ARMENPRESS.am