Հնդկաստանում ավիաշոուի ժամանակ 300 տրանսպորտային միջոց է այրվել

14:19, 23 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 300 տրանսպորտային միջոց է ոչնչացվել Բանգալորի օդանավակայանի կայանատեղիում՝ Aero India-2019 օդային շոուի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ» պարբերականը, այս մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհի բռնկման հավանական պատճառ կարող է լինել չհանգցրած ծխախոտը, որը գցել են չոր խոտի վրա:

Ավիաշոուի աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են: Տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում:


© 2009 ARMENPRESS.am