Օձուն գյուղի նախկին գիշերօթիկ դպրոցի տանիքում հրդեհ է բռնկվել

14:05, 23 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանը փետրվարի 23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել  Լոռու մարզի Օձուն գյուղի նախկին գիշերօթիկ դպրոցի տանիքում: «Արմենպրես»-ին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Օձուն գյուղի նախկին գիշերօթիկ դպրոցի երկու հարկանի շինության տանիքը՝ մոտ 450 քմ տարածք:

 


© 2009 ARMENPRESS.am