Կիմ Չեն Ընը Թրամփի հետ հանդիպմանը կմեկնի գնացքով

13:43, 23 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը օրվա երկրորդ կեսին գնացքով Փհենյանից Հանոյ կմեկնի՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ» պարբերականը, այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԿԺԴՀ դիվանագիտական աղբյուրը, ով նախընտրել է գաղտնի մնալ:

«Ժամը 17:00-ին տեղական ժամանակով Կիմ Չեն Ընը կմեկնի Հանոյ գնացքով: Սպասվում է, որ ԿԺԴՀ պետական խորհրդի նախագահը Հանոյ կհասնի Չինաստանով»,-ասել է աղբյուրը:


© 2009 ARMENPRESS.am