Չարենցավան - Հրազդան ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին. երեք վիրավորները տեղափոխվելլ են հիվանդանոց

12:54, 23 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանը փետրվարի 23-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան - Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենպրես»-ին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին,որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի 33-րդ կմ-ին Mercedes C մակնիշի (վարորդ` Դ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարները ավտոմեքենայի վարորդին և Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայի վարորդին և ուղևորներ՝ Ն. Ա.-ին (ծնված 1963 թ.), Ս. Հ.-ին (ծնված 1959 թ.) և Ի. Մ.-ին (ծնված 1976 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:


© 2009 ARMENPRESS.am