Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում թեկնածու է առաջադրել
11:36, 23 Փետրվար, 2019«Ուրախ եմ հայտնել, որ Քելի Նայթ Քրաֆթը՝ Կանադայում մեր գործող դեսպանը, առաջադրվում է Միավորված ազգերի կազմակերպությունում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի պաշտոնում: Քելին մեծ աշխատանք է տարել, ներկայացրել է մեր երկիրը, և ես չեմ կասկածում, որ մեր երկիրը ՄԱԿ-ում ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակում: Շնորհավորում ենք Քելիին և նրա ընտանիքին»,- «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրառում է կատարել Թրամփը
© 2009 ARMENPRESS.am