Հայ շախմատիստների մեծամասնությունը հաղթանակ են տոնել «Աէրոֆլոտ օփեն»-ի 3-րդ տուրում

10:59, 23 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ընթացող շախմատի «Աէրոֆլոտ»-ի միջազգային բաց մրցաշարի հերթականտ տուրը հաջող էր Հայաստանի ներկայացուցիչների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի  3-րդ տուրում հաղթանակ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը: Միայն Արամ Հակոբյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան:

Այժմ Հայկ Մարտիրոսյանն ունի 2,5 միավոր և առաջատարներին զիջում է միայն կես միավորը:

Մրցաշարի B ենթախմբում հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը, Վահե Բաղդասարյանը, Հովիկ Հայրապետյանը:


© 2009 ARMENPRESS.am