Ֆուտբոլի առաջնության լավագույն ռմբարկուն տեղափոխվեց Ղազախստան

22:17, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն հանդես կգա Ղազախաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արարատ-Արմենիա» և «Ժետիսու» ակումբների միջև կնքված պայմանագրի համաձայն, երևանյան թիմի հարձակվող Իվայլո Դիմիտրովը վարձավճարով հանդես կգա ղազախական ակումբում:

Իվայլոն Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում խփել է 10 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցանկը:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am