ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող կին գործիչը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին

18:30, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ 2020թ. նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարած Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Թուլսի Գաբարդն աջակցում է ԱՄՆ իշխանության կողմից Հայոց ցեղասպանությունն օրենսդրորեն ճանաչելու գաղափարին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գաբարդը հայտնել է իր քարոզարշավի ընթացքում Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող ուսանողների հետ զրույցում:

«Մենք սատարում ենք մի նախագծի, որը կոչ է անում ԱՄՆ իշխանություններին ճանաչել  Հայոց ցեղասպանությունը: Այդ ճանաչումը մինչ այժմ տեղի չի ունեցել Վաշինգթոնի վրա թուրքական ճնշումների հետևանքով»,- ասել է Գաբարդը:

 

 


© 2009 ARMENPRESS.am