Սուսերամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

16:30, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուսերամարտի Հայաստանի հավաքականի անդամները մեկնարկում են Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի այս տարվա առաջնությանը կմասնակցեն   Համլետ Մխոյանը (ճկասուսեր), Ալիկ Նավասարդյանը (խոցասուսեր), Հովհաննես Մուրադյանը (խոցասուսեր) և Գրիգոր Մնացականյանը (խոցասուսեր):

Երիտասարդների  պայքարում իրենց ուժերը կչափեն Հենրիկ Բալիկյանը (ճկասուսեր) և Վահագն Գրիգորյանը (խոցասուսեր):

Եվրոպայի այս տարվա առաջնությունը կմեկնարկի փետրվարի 22-ին և կեզրափակվի մարտի 3-ին:


© 2009 ARMENPRESS.am