Aero India 2019 միջազգային օդատիեզերական ցուցահանդեսը բացվել Է վիթխարի օդային շքերթով

15:12, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հարավի Բանգալոր քաղաքում բացվել Է Aero India 2019 միջազգային օդատիեզերական ցուցահանդեսը: Ավանդույթի համաձայն, ցուցահանդեսն սկսվել Է վիթխարի շքերթով: Օդակայանի երկնքում հայտնվել են մարտական ուղղաթիռներ, կործանիչներ եւ պիլոտաժային խմբեր, որոնք կատարել են բարդ տրյուկային Էլեմենտներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավիաշոուին հետեւել են հազարավոր մարդիկ, որոնք միջոցառմանը ժամանել Էին ամբողջ աշխարհից: Տեսանյութում ցուցադրված են բարձրագույն պիլոտաժի կադրերը:

Օդատիեզերական ցուցահանդեսն առաջին հերթին բիզնես-հարթակ Է, որտեղ կնքվում են ռազմական խոշոր պարտավորագրեր, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am