Մադուրոյի կուսակիցը Գուայդոյին ճանաչել Է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ

10:33, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի կառավարող Միասնական սոցիալիստական կուսակցությունից պատգամավոր եւ ռազմական հետախուզության նախկին ղեկավար Ուգո Կարվախալը փետրվարի 21-ին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել Է հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

«Պարոն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուայդո Մարկես, ձեր առջեւ Է եւս մեկ զինվոր, որը պատրաստ Է պայքարելու հանուն ազատության եւ ժողովրդավարության»,- ասել Է նա Twitter-ում հրապարակված տեսաուղերձում:

Տեսաուղերձում Կարվախալը, որ ռազմական հետախուզությունը գլխավորել Է նախկին նախագահ Ուգո Չավեսի օրոք, նաեւ անօրինական Է համարել պետության գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը եւ վենեսուելացի զինվորականներին կոչ Է արել չխանգարելու արտասահմանյան մարդասիրական օգնության ներկրմանը երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am