Շահումյան 16-րդ փողոցի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել

21:52, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժինը փետրվարի 21-ին, ժամը 00.55-ին, հաղորդում է ստացել, որ շտապօգնության խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Շահումյան 16-րդ փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 3 քաղաքացու:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 00.20-ին, տանը՝ գազի բալոնի արտահոսքի հետևանքով: 
Նշանակվել են դատաբժշկական փորձագննություններ:

Կատարվում է քննություն:


© 2009 ARMENPRESS.am