ՎԶԵԲ նախագահը կայցելի Հայաստան

20:45, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Չակրաբարտիի գլխավորած պատվիրակության ընդունելության վերաբերյալ որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՎԶԵԲ նախագահի այցը նախատեսված է 2019 թվականի մարտի 7-8-ը:


© 2009 ARMENPRESS.am