«Շիրակ»-ը համալրվել է ռուսաստանցի և մակեդոնացի ֆուտբոլիստներով

20:07, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Շիրակ»-ը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հատվածի մեկնարկին ընդառաջ համալրել է կազմը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ակումբը պայմանագրեր է կնքել ռուսաստանցի հարձակվող Արտյոմ Գևորգյանի և մակեդոնացի կիսապաշտպան Յուսուֆի Ֆատյոնի հետ:

Նրանք հաջող փորձաշրջան են անցել «Շիրակ»-ում:

Ֆատյոնի հետ կնքվել է մեկ տարվա պայամանգիր: Գևորգյանի պայմանագիրը նախատեված է մինչև 2019-2020 թվականների մրցաշրջանի ավարտը:


© 2009 ARMENPRESS.am