Գիտնականներն աղիներում մանրԷների վտանգավոր մուտացիաներից խուսափելու միջոց են նշել

15:57, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի հետազոտողները պարզել են, որ սննդաբաժնում գործածվող ճարպոտ կերակրի բաժնի առավելագույն նվազեցումը կօգնի խուսափել աղիներում մանրԷների մուտացիաներից, որոնք կապված են շաքարախտի, ինչպես նաեւ երկարաժամկետ հեռանկարում սիրտ-անոթային հիվանդությունների հետ, ներառյալ ինսուլտը: Նրանց գիտական աշխատությունը հրապարակվել Է Gut հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փորձագետների խոսքով՝ ճարպոտ սնունդը հանգեցնում Է աղիների միկրոֆլորայի խախտման, «օգտակար» մանրԷների մուտացիայի եւ հետագայում նյութափոխանակության խախտման:

Ճարպերն Էներգիայի կարեւորագույն աղբյուր են մարդու օրգանիզմում: Ճարպերի օրական պահանջը հիմնականում կազմում Է կալորիաների ընդհանուր թվի 25 – 30 տոկոսը: Սննդաբաժնում այդ օրգանական միացությունների պակասը նույնպես կարող Է առողջության հետ կապված խնդիրների հանգեցնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am