Ալժիրում ռազմական ուղղաթիռ Է կործանվել. Al Arabiya

14:12, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական ուղղաթիռ Է կործանվել Ալժիրի հյուսիս-արեւմուտքում, զոհվել Է երկու օդաչու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի Է ունեցել չորեքշաբթի ուշ երեկոյան Թիարեթի նահանգում: Մեքենայի ընկնելուց հետո ուժգին հրդեհ Է սկսվել, ինչի հետեւանքով ամբողջությամբ այրվել Է ուղղաթիռի կորպուսը: Օդանավի կործմանման պատճառն առայժմ չի պարզվել: Հեռուստաալիքը նշում Է, որ ավիաաղետի վերաբերյալ ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը դեռեւս չի ստացվել: Այլ մանրամասնություններ, այդ թվում՝ աղետյալ ուղղաթիռի մոդելը, չեն ներկայացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am